ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Անգելինայի ծնողները երախտապարտ են իրենց բարերարներին

Անգելինայի ծնողները երախտապարտ են իրենց բարերարներին
13.06.2013 | 11:21

Անգելինա Միրզոյանի առողջական խնդիրներին «Իրատես de facto»-ն իր կայքէջում արդեն մեկ անգամ անդրադարձել է: Փոքրիկին անհապաղ պետք էր օգնություն ցուցաբերել`իր հաշվեհամարին կատարելով գումարային փոխանցումներ: Գրեթե ամբողջ համացանցը մասնակցեց այդ բարեգործական աշխատանքին`սկսած հայկական լրատվամիջոցներից մինչև ամենահասարակ քաղաքացին: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում նեցուկ եղավ Միրզոյանների ընտանիքին: Օրեցօր հավաքվող փոքրիկ-փոքրիկ գումարները թեև ոգևորում, հուսադրում էին Անգելինայի հարազատներին, սակայն մի բան պարզ էր`վիրահատության համար պահանջվող գումարին նրանք դեռ երկար էին սպասելու...

Փոքրիկ Անգելինային օրեր առաջ զգալի ֆինանսական աջակցություն են ցուցաբերել «Ամերիա» բանկը` նրա հաշվեհամարին փոխանցելով
3 մլն դրամ և «Օգնենք մանուկներին» բարեգործական հիմնադրամը` 450 հզր դրամ:
Միրզոյանների ընտանիքը առանձնակի շնորհակալություն է հայտնում իր սրտացավ բարերարներին` նրանց մեծահոգության և առատաձեռնության համար:

Հիշեցնենք` Անգելինա Միրզոյանը չորս տարեկան է և նրան անհրաժեշտ է գլխուղեղի շտապ վիրահատություն Գերմանիայում, որի համար անհրաժեշտ է 17,000 ԱՄՆ դոլար:
Ծնվելիս նա ստացել է տրավմա` արյունազեղման տեսքով, որի հետևանքով առաջացել է գլխուղեղի աջ կիսագնդի կիստոզ գլիոզ գոյացություն։ Այս տարիների ընթացքում կիստան մեծացել է 6 մմ-ով, 2 կիսագնդերը բաժանող գիծն էլ է շեղվել 6 մմ-ով։ Անգելինայի մոտ առկա է զուգամիտվող շլություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը։ Առկա է նաև ձախակողմյան վերին վերջույթի թուլություն։
Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն։ Նա ունի վերականգնողական երկարատև բուժման կարիք թե հիմա և թե վիրահատությունից հետո։ Վերականգնողական բուժումը ներառում է հատուկ մանկավարժ, հոգեբան և կինեզիոլոգ։

Կրկին հիշեցնում ենք Անգելինայի ծնողների հեռախոսահամարները` Արտակ-055422020, Գոհար-096702520
Ցանկացողները կարող են նաև փոխանցումներ անել հետևյալ հաշվեհամարին` 006-049472-001 (HSBC)

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ